Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ղազագիր գրողների վզից բռնելու ու դուրս են շպրտելու

Նիկոլ Փաշինյան. Ղազագիր գրողների վզից բռնելու ու դուրս են շպրտելու
17.06.2020 | 21:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աժ -կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով հեգնանքով էր խոսել պաշտպանության նախարարի մասին։

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանում անվանում են ղազագիր։ Եվ ուզում եմ ասել նաև, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է և համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերին այ սենց վզներից բռնելու է և էս դահլիճից ընդհանրապես դուրս ա շպրտելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Օրերս ԱԱԾ բացահայտած փաստաթղթերից պարզվել էր, որ Տիգրան Ուրիխանյանը երդմնագիր էր գրել Գագիկ Ծառուկյանին, եւ ղազագիր ասելով վարչապետը նկատի ուներ այդ թուղթը:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ